Այս տեսակի խմիչքներն արագացնում են ծերացման պրոցեսը․ ամերիկացի գիտնականներ
ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյում գտնվող Կալիֆորնիական համալսարանի գիտնականները հայտարարել են, որ քաղցր գազավորված ըմպելիքները կարող են արագացնել մարդու մոտ ծերացման պրոցեսները։ Մասնագետները պարզել են, որ երկու անգամ իրականացրել են հատուկ հետազոտություն՝ 2014 եւ 2021 թվականներին, եւ ունեցել են գրեթե նույնական արդյունքներ։ Մասնավորապես, շաքար պարունակող խմիչք օգտագործելու պարագայում արյան սպիտակ մարմնիկներում տելոմերները ավելի կարճացած են լինում։
Նշենք, որ այսօրվա դրությամբ այդ տելոմերների կարճացումով են գիտնականները բացատրում մարդու կյանքի տեւողության կարճացումը։ Այս գիտափորձից հետո, ամերիկացի նշված համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ շաքար պարունակող գազավորված ըմպելիքների մշտական օգտագործումը կարող է հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծել շաքարների մեթաբոլիկ վերահսկողության մեխանիզմների վրա, ինչպես նաեւ հանգեցնել հյուսվածքների բջջային մակարդակում ծերացման արագացման։
Hraparak.am