ՀԱՊԿ-ը հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ուժեղացման մասին
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի Դաշնության առաջարկներից հետո լարվածությունն Արեւելյան Եվրոպայի ուղղությամբ պետք է նվազի, երկուշաբթի ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ կազմակերպության պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններում իրավիճակը «հեռու է կայուն լինելուց»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով` ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ուժեղացում է տեղի ունենում, «այդ թվում` հարձակողական խնդիրներ լուծելու ունակ ուժերի խմբերի», թշնամական հռետորաբանության ավելացում, նոր պատժամիջոցների ներդրում, վտանգավոր սադրանքների կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մերձակայքում:
«Այդ իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել, եւ, իհարկե, դրանք առանց կազմակերպության ուշադրության չեն մնում... Ես կարծում եմ, որ Ռուսաստանի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղված առաջարկներից հետո, լարվածությունն արեւելաեվրոպական ուղղությամբ ՀԱՊԿ-ում պատասխանատվության տարածքում պետք է նվազի»,- ասել է Զասը։
«Ոչ ոք պատերազմ չի ուզում», - ընդգծել է նա «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում:
Politik.am