Բրիտանացի պաշտոնյան նշել է ՄԹ գլխավոր թշնամիներին
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը Միացյալ Թագավորության ամենաթշնամական երկրներն են, The Telegraph-ին ասել է Մեծ Բրիտաիայի անվտանգության հարցերով պետնախարար Դեմիան Հինդսը։
«Այն երեք երկրները, որոնց մասին ես խոսում եմ, ունեն մարդկային ռեսուրսների ֆիզիկական բազա, լայնածավալ ներկայություն կիբերտարածությունում և կարող են գործարկվել մեծ մասշտաբներով», – բացատրել է Հինդսը:
Նա նաև նշել է, որ այս երեք երկրների կիբերհարձակումները, ռազմական ակտիվությունը, լրտեսային ռազմավարությունը և լայնածավալ ուղղորդված ապատեղեկատվական արշավները սպառնալիք են աշխարհի անվտանգության համար։
Որպես չորրորդ թշնամական պետություն Հինդսը նշել է Հյուսիսային Կորեան։
Lragir.am