Արևմուտքում սկսել են վախենալ Զելենսկիի խենթ արարքներից. Լավրով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաճախակի «խենթ» որոշումներ է կայացնում, ինչը մտավախություն է առաջացնում Արևմուտքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում:
«Զելենսկին արարքներ է թույլ տալիս, որոնք շատ հաճախ ուղղակի խելահեղ են: Եվ Արևմուտքում վախենում են, որ ինչ-որ հիմարություն հակամարտություն կստեղծի, որը մեծ հաշվով ոչ ոքի պետք չէ»,- ասել է Լավրովը:
ՌԴ նախարարն ընդգծել է, որ Զելենսկին ընտրություններին մասնակցել է «Ժողովրդի ծառա» սերիալի իր կերպարով՝ «առաջադեմ սկզբունքներով, ժողովրդին օլիգարխներից ազատելու, ռուսների և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու կոչերով, և ամենակարևորը՝ Դոնբասին խաղաղություն բերելու»:
Սակայն, Լավրովի կարծիքով, Զելենսկին չի տարբերվում Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկից, որն առանձնացած հանրապետությունների բնակիչներին անվանում էր «ենթամարդ»: Լավրովը հիշեցրել է, որ ուկրաինացի առաջնորդը Դոնբասի բնակիչներին անվանում է «տեսակներ» և կոչ է արել նրանց, ովքեր «իրենց ռուս են զգում, անհետանալ Ռուսաստան»:
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ յդ հայտարարությունները չե մեկնաբանվել Արևմուտքի կողմից:
Tert.am