Բրիտանական հեղինակավոր «The Economist» ամսագիրը հետաքրքիր վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայում իրականացվելիք ֆինանսատնտեսական նոր քաղաքականության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ ինչպես օրերս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձևավորվելու է «արտարժույթով պաշտպանված և թուրքական լիրայով ներդրվելիք ժամկետային ավանդների» համակարգը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ամսագրի թղթակցի հետ զրուցած վերլուծաբանները նշել են, որ այդ քաղաքականության արդյունքում ավելի կմեծանա պետական գանձարանի բեռը։ Շեշտել են, որ մասնավորապես նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո 2022 թվականի առաջին կեսին գնաճը, ըստ իրենց կանխատեսումների, կհասնի 50 տոկոսի։

Վերլուծաբաններն ընդգծել են, որ թուրքական լիրայի արժեքի ցանկացած զգալի անկման դեպքում կենտրոնական բանկին կարող է այլ ելք չմնալ, քան թղթադրամ թողարկելը՝ լիրայով դրված ավանդների տերերին իրենց գումարները տալու համար:

«Էրդողանն իր իսկ առաջացրած հրդեհի վրա կարող է վերմակ գցել իհարկե, բայց այդ վերմակը ևս շուտով կարող է բռնկվել»,-նշվել է հոդվածում։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն