Չիլիի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ձախ ուժերի կոալիցիայից թեկնածու Գաբրիել Բորիչը
Չիլիի նախագահական ընտրություններում ձախ ուժերի կոալիցիայից թեկնածու Գաբրիել Բորիչը հաղթանակ Է տարել ձայների 100 տոկոս հաշվարկի արդյունքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է ընտրական հանձնաժողովի տվյալներից:
Ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալների համաձայն, Բորիչի օգտին տրվել Է ընտրողների ձայների 55,87 տոկոսը, նրա մրցակցի՝ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Խոսե Անտոնիո Կաստայի օգտին՝ 44,13 տոկոսը:
Բորիչը, որը 35 տարեկան Է, կդառնա ամենաերիտասարդ նախագահը Չիլիի պատմության մեջ:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Չիլիում անցկացվել Է 2021 թվականի դեկտեմբերի 19-ին: Պետության նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի 2022 թվականի մարտի 11-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Tert.am