Այս երկիրն առաջարկել է հյուրընկալել Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովը
Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընակել հունվարի 12-ին, ըստ նախնական տեղեկությունների, կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովը եւ առաջարկել է իր ծառայությունները։ Այս մասին հայտարարել է շվեյցարական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Վալենտին Կլիվազը։
Նա նաեւ ասել է, որ հաշվի առնելով հարցի հետ կապված խորհրդապահական բնույթը, չի մեկնաբանի կողմերից ստացված արձագանքները կամ տեղի ունենալիք այդ իրադարձության հետ այլ հարցեր։ Ավելի վաղ, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ղեկավար, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ որոշում է կայացրել խորհրդի նիստ հրավիրել 2022 թվականի հունվարի 12-ին։
Hraparak.am