Թուրքիայում նոր թունել է բացվում Հարավային Կովկասի ուղղությամբ
Թուրքիայի հարավում չորեքշաբթի կկայանա նոր ավտոմոբիլային թունելի բացումը, որը կվերածվի նոր տրանսպորտային զարկերակի Թուրքիայի և Կովկասի տարածաշրջանի երկրների միջև: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թունելի երկարությունը կազմում է 2246 մետր: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն միացնում է Էրզրում նահանգի Ուզունդերա շրջանը Արդվին քաղաքի հետ:
Նշվում է, որ թունելը կարևոր օղակ կդառնա Թուրքիայի և Վրաստանի սահմանների ուղղությամբ գտնվող մայրուղու համար:
Tert.am