Գերմանիայի կառավարությունը պատասխանել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Մարտին Հեսի` Գերմանիայում արմատական իսլամիստների մասին հարցմանը և տեղեկացրել, որ այս տարվա հունվարից մինչև դեկտեմբերի կեսերը տարբեր երկրներ են արտաքսվել 18 ծայրահեղական իսլամիստներ, որոնցից 4-ը՝ Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական  demokrathaber.org-ը: Գերմանիայի կառավարությունը նաև նշել է, որ Գերմանիայից արտաքսվել են ահաբեկիչների հինգ աջակիցներ։

DW Turkish-ի («Deutsche Welle»-ի թուրքական ծառայություն) հաղորդման համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ «վտանգավոր» մարդկանցից հինգը ուղարկվել են Ռուսաստան, չորսը՝ Թուրքիա, երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինա։ Եվս 7 մարդ արտաքսվել է Ալժիր, Քուվեյթ, Պակիստան, Սոմալի, Տաջիկստան, Իրաք և Իրան։

Մինչ համավարակը Գերմանիան արտաքսել էր 32 մարդու, ովքեր 2019 թվականին դասակարգվել էին որպես «վտանգավոր» անձ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն