Աշխարհում ոչ ոք չունի պատասխան, թե ինչ կլինի վաղը կորոնավիրուսի հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան՝ ելույթ ունենալով ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ:

«Աշխարհում ոչ ոք միանշանակ պատասխան չունի, թե ինչ կլինի վաղը»,- ասել է Պոպովան՝ պատասխանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցին վիրուսի զարգացման կանխատեսումների մասին:

Միևնույն ժամանակ Պոպովան նշել է, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն, թեև ավելի արագ է տարածվում՝ նախորդ տեսակների համեմատ, ավելի թեթև ընթացք է ունեցենում վարակվելու դեպքում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն