Թուրքիայի քաղաքացին Մոլոտովի կոկտեյլ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա
նհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` շիշ նետողը Թուրքիայի 34-ամյա քաղաքացի է, որը բերման է ենթարկել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով լեհական RMF FM ռադիոկայանի աղբյուրները։
«Դատելով հսկիչ տեսախցիկների տեսագրությունից` տղամարդն ուղեկցող է ունեցել, որը փախուստի է դիմել», - նշել է ռադիոկայանը։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հրդեհը մարվել է դեսպանատան աշխատակիցների ջանքերով։
Tert.am