Գլխավոր դատախազությունը պնդել է, որ կազմակերպությունը համակարգված կերպով խախտում է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Եզրափակիչ հանդիպմանը գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ կազմակերպությունը «ստեղծում է ԽՍՀՄ-ի մասին կեղծ պատկերացում՝ որպես ահաբեկչական պետության, արդարացնում և ռեհաբիլիտացիայի է ենթարկում նացիստ հանցագործներին», գրում է Ամերիկայի ձայնը։

Իրավապաշտպանները, սակայն, կարծում են, որ կազմակերպության լուծարման համար իրավական հիմքեր չեն եղել։ Մշակույթի ռուս և օտարերկրյա հարյուրավոր գործիչներ, Նոբելյան մրցանակակիրներ և լրագրողներ ստորագրել են նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված կոչ՝ խնդրելով դադարեցնել կազմակերպության նկատմամաբ հետապնդումները։

‘’Մեմորիալ’’-ի խորհրդի նախագահ Յան Ռաչինսկին ասել է, թե որոշումը կբողոքարկվի: Նրա խոսքերով, ընկերությունը չի կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ ունի իրավաբանական անձ չներկայացնող կառույցներ։

‘’Մեմորիալ’’-ը Ռուսաստանի ամենահին իրավապաշտպան կազմակերպություններից է։ Այն հիմնադրվել է 1989 թվականի հունվարին։ Նրա առաջին նախագահը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովն էր։

Կազմակերպությունը խորհրդային ռեպրեսիաների վերաբերյալ հետազոտություններ է իրականացնում ավելի քան 30 տարի և ստեղծել է բռնաճշումների ենթարկված անձանց անուններով մանրամասն տվյալների բազա։ Հասարակական կազմակերպության փաստաբան Գենրի Ռեզնիկը երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ հաստատությունը «խթանում է ազգի առողջությունը»։

Մարդկանց մի փոքր խումբ հավաքվել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող Գերագույն դատարանի շենքի մոտ՝ աջակցելու կազմակերպությանը դատավարության ժամանակ։ Նրանք վանկարկել են «ամոթ» բառը:

Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 29-ին, դատարանը կքննի «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի լուծարման վերաբերյալ դատախազության հայցը։ Կազմակերպությունը միջազգային «Մեմորիալ-ի» անդամ է, սակայն ունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ։

Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը ‘’Միջազգային համաներում’’ կազմակերպությունը համարում է ‘’վիրավորանք ռուսական Գուլագի զոհերի համար’’:

Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն ասել է. ‘’Մեմորիալ’’-ը շատ հարգված իրավապաշտպան կազմակերպություն է, որն անխոնջ կերպով աշխատել է Իոսիֆ Ստալինի և խորհրդային այլ առաջնորդների օրոք իրականացված վայրագությունները և քաղաքական բռնաճնշումները փաստագրելու համար: Փակելով կազմակերպությունը՝ ‘’Ռուսաստանի իշխանությունները ոտնահարում են Գուլագին զոհ գնացած միլիոնավոր մարդկանց հիշատակը’’։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն