ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Պետդումա է ներկայացրել է «ՌԴ քաղաքացիության մասին» հիմնական օրենքի նախագիծը:

«Օրինագծում պահպանվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ինստիտուտի ըմբռնման հայեցակարգային մոտեցումը՝ որպես կայուն իրավական կապ մարդու և պետության միջև, որն արտահայտվում է դրանց փոխադարձ իրավունքների և պարտականությունների համադրմամբ: Օրինագծի դրույթներն ուղղված են ՌԴ քաղաքացիություն տրամադրելուն այն անձանց, որոնք բնակվում են ՌԴ-ում, կարող են ներառվել սոցիալական դրական կապերի համակարգում և դառնալ ռուսական հասարակության լիարժեք անդամ»,-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է մեկնաբանության մեջ:

Օրինագծի համաձայն՝ ՌԴ քաղաքացիությունը «միատեսակ և հավասար է՝ անկախ այն ձեռք բերելու հիմքից», քաղաքացին չի կարող զրկվել ՌԴ քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից: ՌԴ քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ-ից կամ արտահանձնվել այլ պետության:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն