Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը գլխավոր դատախազությունում հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնել է, որ որպես կասկածյալ է ճանաչվել 12 մլն դոլարի յուրացման մասին գործով:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գլխավոր դատախազությունը նրան կասկածում է Energocom ձեռնարկության օգնությամբ էլեկտրաէներգիա ձեռք բերելու համակարգի միջոցով պետական միջոցները յուրացնելու մեջ: Նրան հարցաքննության էին կանչել դեկտեմբերի 27-ին, այնուհետև դատալսումները հետաձգվել էին դեկտեմբերի 29-ին:

Որպես նախկին նախագահ և պատգամավոր Դոդոնն անձեռնմխելիություն չունի և կարող է ձերբակալվել, եթե դատախազները դա անհրաժեշտ համարեն: 

Դատախազությունը Energocom ընկերության ղեկավարության դեմ քրեական գործ է հարուցել 2008 թվականի սկզբին: Ընկերությունը, որը պատասխանատու է Մոլդովան էլեկտրաէներգիայով ապահովելու համար,  գաղտնի համագործակցություն է ծավալել էկոնոմիկայի նախարարության հետ՝ 12 մլն դոլարի վնաս պատճառելով պետությանը:

Դոդոնը 2008 թվականին գլխավոր է էկոնոմիկայի նախարարությունը և եղել է երկրի առաջին փոխվարչապետը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն