Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական Դումային ներկայացրել է օրենք, որով պարզեցվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը։ Այսպես, պարզեցված կարգով ռուսական քաղաքացիություն կկարողանան ստանալ այն անձինք, ովքեր համարվում են հայրենակից, այսինքն՝ նախկին ԽՍՀՄ քաղաքացիներ, նրանց զավակներ, Ռուսաստան կամավոր ապրելու տեղափոխվելու ծրագրին մասնակցած քաղաքացիների՝ արտասահմանում բնակվող ազգականներ։

Նոր կարգը ընդլայնում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են ստանալ ռուսական քաղաքացիություն պարզեցված կարգով, այսինքն՝ առանց ճանաչվելու ռուսաց լեզվի կրողներ։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության պարզեցված ձեռքբերման իրավունք ունեցող անձանց թիվը ներառում է նաև նրանց, ովքեր ունեն ՌԴ քաղաքացի, Ռուսաստանում մշտապես բնակվող ազգականներ, ինչպես նաեւ նրանք, ովքեր ունեցել են ուղիղ գծով ազգականներ, որոնք բնակվել են Ռուսական Կայսրությունում կամ ԽՍՀՄ-ում։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ձեռքբերման պարզեցված հնարավորությունը տրամադրվում է նաև այն անձանց, ովքեր մինչ այժմ ստիպված են եղել օգտագործել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ընդունման համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետների վերականգնման դժվար ընթացակարգը՝ Ռուսաստանի նախագահին կից գործող Քաղաքացիության հանձնաժողովի միջոցով:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն