Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի
Վրաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում հաստատել է Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս գլխավորել է կրթության եւ գիտության կոմիտեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պապուաշվիլիի թեկնածության օգտին քվեարկել Է 88 պատգամավոր: Մեկ պատգամավոր դեմ Է քվեարկել: Պապուաշվիլիին աջակցող խորհրդարականանների թվում եղել Է առնվազն հինգ ընդդիմադիր, քանի որ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանում ունի 83 տեղ:
Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում փոխարինել Է Կախա Կուչավային: Ինչպես հայտարարել Է Կուչավան, ինքը կմնա «Վրացական երազանքի» քաղխորհրդի անդամ եւ կաշխատի շատ կարեւոր պետական նախագծի վրա: Մանրամասների մասին նա խոստացել Է հայտնել արդեն հաջորդ տարի:
«Սա շատ մեծ պատիվ եւ պատասխանատվություն Է հասարակության առջեւ եւ մեր քաղաքական թիմի առջեւ: Համապատասխանաբար, ես ամեն բան կանեմ, որպեսզի այս պաշտոնում արժանիորեն ծառայեմ մեր երկրին ու ժողովրդին»,-հայտարարել Է Պապուաշվիլին՝ հանդես գալով քվեարկությունից առաջ տեղի ունեցած նիստում:
Դրա հետ մեկտեղ նա շնորհակալություն Է հայտնել Կուչավային, որը, նրա խոսքով, «դժվարին քաղաքական ժամանակաշրջանում արժանիորեն ղեկավարել Է խորհրդարանը եւ կարողացել համախմբել խորհրդարանական կյանքը»:
«Որպես խորհրդարանի նախագահ ես պաշտպան կկանգնեմ խորհրդարանական սուվերենությանը: Անպայմանորեն, ես «Վրացական երազանք» թիմի անդամ եմ եւ դրանով իսկ վրաց ժողովրդի մեծամասնության կամքը ներկայացնող»,-ասել Է Պապուաշվիլին: Նրա խոսքով, չնայած իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առկա հակասություններին, խորհրդարանում կողմերի համագործակցության լավ փորձ կա ընտրական բարեփոխման հարցերում, հաղորդել Է Sputnik-ը:
Armenpress.am