Մահացել է Սենատում դեմոկրատների նախկին առաջնորդ Հարրի Ռիդը. ABC
82 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատների նախկին առաջնորդ Հարրի Ռիդը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2005-ից մինչեւ 2017 թվականը: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքական գործչի կնոջը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Ռիդի մահվան պատճառ է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որի դեմ քաղաքական գործիչը պայքարել է չորս տարվա ընթացքում: Ռիդը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 2-ին Սյորչլայթ քաղաքում (Նեւադայի նահանգ):
1970 թվականին նա հաղթել է Նեւադայում կայացած նահանգապետային ընտրություններում՝ դառնալով ամենաերիտասարդ փոխնահանգապետը նահանգի ամբողջ պատմության ընթացքում: Այդ պաշտոնում նա մնացել է մինչեւ 1974 թվականը: 1982 թվականին նա ընտրվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, եւս 4 տարի անց դարձել է սենատոր Նեւադայից: 1999 թվականից Ռիդը Սենատում կատարել է դեմոկրատների առաջնորդի տեղակալի պարտականությունները, իսկ 2005 թվականին միաձայն ընտրվել է նրանց առաջնորդ: Ռիդն այդ պաշտոնում մնացել է մինչեւ 2017 թվականը, նախքան քաղաքականությունից հեռանալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am