Կայծակը հարվածել է Բրյուսել-Երեւան չվերթի ինքնաթիռին. օդանավը ստիպված վերադարձել է Բրյուսել
Բրյուսել-Երեւան չվերթ կատարող ինքնաթիռը կայծակի հարվածից հետո ստիպված վերադարձել է Բելգիայի մայրաքաղաք, հայտնում է բելգիական Aviation24 կայքը։
A-320 ինքնաթիռը, որում եղել է 180 ուղեւոր, Բրյուսելից մեկնել է ժամը 13:55-ին՝ 45 րոպե ուշացումով։
Մոտ 22 500 մ բարձրության վրա, Լյուքսեմբուրգի օդում, կայծակը հարվածել է ինքնաթիռին։ Օդաչուները որոշել են անհապաղ վերադառնալ Բրյուսել։
Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղեւորներին տեղավորել են օդանավակայանին մոտ գտնվող հյուրանոցներում։
Politik.am