Չինաստանը Հնդկաստանի հետ սահմանային հատվածներում զինվորներին մասամբ փոխարինում է գնդացիր կրող մեքենաներով. լրատվամիջոցներ
Չինաստանը, Հնդկաստանի հետ դիմակայության պայմաններում, գնդացիր կրող ռոբոտներ է տեղակայում իր արևմտյան անապատային շրջաններում, քանի որ զինվորները դժվարանում են ծառայել նման բարձրադիր տեղանքներում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հնդկական լրատվամիջոցներին հղումով, տասնյակ անօդաչու մեքենաներ, որոնք կարող են և՛ զենք, և՛ պաշարներ կրել, ուղարկվում են Տիբեթ. դրանց մեծամասնությունը տեղակայվում է սահմանամերձ շրջաններում, որտեղ չինական զորքերը բախման մեջ են հնդիկ զինվորների հետ:
Տեղակայվող մեքենաների շարքում են Sharp Claw-ը, որը համալրված է թեթև գնդացիրով և կարող է աշխատել անլար, և Mule-200-ը, որը նախատեսված է որպես անօդաչու մատակարարման մեքենա, բայց կարող է նաև զինվել:
Պեկինը 88 Sharp Claw է ուղարկել Տիբեթ, որը սահմանակից է Հնդկաստանին Հիմալայներում: Դրանցից 38-ը տեղակայված է սահմանամերձ հատվածներում, պնդում է Times News Now-ն:
Մոտ 120 Mule-200-ներ նույնպես ուղարկվել են Տիբեթ, հաղորդում է News Now-ն, որոնց մեծամասնությունը տեղակայվել է սահմանային գոտում: