ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը պլանավորված է դեկտեմբերի 30-ին, ժամը 15:30-ին (Մոսկվայի ժամանակով 23:30-ին): Այդ մասին վկայում է դեկտեմբերի 29-ին Սպիտակ տանը տարածված ԱՄՆ-ի նախագահի գրաֆիկը։

«Նախագահ Բայդենը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու համար մի շարք հարցեր, այդ թվում՝ առաջիկա դիվանագիտական փոխգործակցությունը ՌԴ-ի հետ»,-նշվում է փաստաթղթում:

Դրանում ընդգծվում է, որ հեռախոսազանգը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: Ավելի վաղ դեկտեմբերի 29-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչ Էմիլի Հոռնը հաղորդել է, որ Բայդենը մտադիր է դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ եւ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ առաջիկա դիվանագիտական շփումները ՌԴ-ի հետ: Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ Պուտինը Բայդենի հետ հեռախոսազրույց կունենա դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն