Լավրովն իրականացրել է Սանկտ Պետերբուրգից տղայի ամանորյա երազանքը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է «Ցանկությունների տոնածառ» ակցիային և օգնել Սանկտ Պետերբուրգից Ստանիսլավին հանդիպել հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովին։
«Նախարարն իրականացրել է երեխայի երազանքը, որն իր ցանկությունն ուղարկել է այս նախագծի կայքի միջոցով: Սանկտ Պետերբուրգից Ստանիսլավը երազում էր հանդիպել աշխարհահռչակ ռեժիսոր Միխալկովի հետ»,- հայտնել է ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։
Երեխան Միխալկովի հետ զրուցել է տեսակապի միջոցով, նրանք պայմանավորվել են ամանորյա տոներից հետո անձնական հանդիպում կազմակերպել։ Բացի այդ, Լավրովն անձամբ է շնորհավորել տղային ու նրա ընտանիքին գալիք տոների կապակցությամբ և էքսկուրսիայի հրավիրել ԱԳՆ։
«Ցանկությունների տոնածառ» համառուսաստանյան ակցիան կազմակերպվում է «Երազիր ինձ հետ» բարեգործական նախագծի կողմից։ Յուրաքանչյուր ոք կարող է իրականացնել հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և ֆինանսական ծանր վիճակում գտնվող երեխաների երազանքը։ Ակցիային ավանդաբար մասնակցում են նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը և պետական այլ պաշտոնյաներ։
Tert.am