ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է օրերս Մոսկվայում հայ և ադրբեջանցի հասարակական ու մշակութային գործիչների հանդիպմանը: Զախարովայի խոսքով՝ հանդիպումը հասել է իր նպատակին, այն է՝ երկու հարևան երկրների գիտական, ստեղծագործ էլիտաների ներկայացուցիչների միջև բարիդրացիական շփման վերականգնում, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հետևողականորեն կարգավորման համար բարենպսատ ֆոնի ձևավորում:

«Մասնակիցները համակարծիք են եղել այն հարցում, որ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև անվստահության աստիճանի նվազեցման գործում տեսնում են մտավորականության դերը: Ցուցաբերվել է կառուցողական երկխոսության տրամադրվածություն, այդ թվում՝ զգայուն մարդասիրական թեմաների քննարկման մասով: Դա և՛ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձն է, և՛ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը: Մենք աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք նման միավորող օրակարգը, որը նպաստում է առարկայական պայմանավորվածությունների հասնելուն, ձևավորում է առաջընթացի մթնոլորտ»,-ասել է Զախարովան:

Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը հույս ունի, որ նման հանդիպումների անցկացումը կկրի կանոնավոր բնույթ, և որ դրանք կանցկացվեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն