Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտը 750 հազար ռուբլի է ծախսել դժոխքի ուսումնասիրության համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) փիլիսոփայության ինստիտուտը ծախսել է 742 հազար ռուբլի «Արդյո՞ք դժոխքի գոյությունը չարիք է» թեմայով հետազոտության համար։ Այս մասին են վկայում պետական գնումների կայքի տվյալները, որոնց հղում են անում ռուսական լրատվամիջոցները։
Որպես պետական գնումների միակ մատակարար նշվել է Իգոր Գասպարովը (դոցենտ, փիլիսոփայության թեկնածու, աշխատում է Ն.Ն.Բուրդենկոյի անվան Վորոնեժի պետական բժշկական համալսարանում և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում:
Lragir.am