Ես քավության նոխազ եմ․ Աֆղանստանի փախուստի դիմած նախագահ
Աֆղանստանի փախուստի դիմած նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ իրեն տեղի ունեցած պետական հեղաշրջման մեջ «քավության նոխազ» են դարձրել, որի հետեւանքով Աֆղանստանում իշխանության էին եկել թալիբները։ Այս տարվա օգոստոսին տեղի ունեցած դեպքերից հետո, Ղանին առաջին անգամ հարցազրույց է տվել, եւ ասել է, որ հասկանում է աֆղանստանցիների զայրույթը, ովքեր իրեն մեղադրում են կառավարության կրախի մեջ։
«Իմ սխալը կայանում է նրանում, որ ես հույս դրեցի Աֆղանստանի միջազգային հովանավորների վրա, ինչպիսիք էր ԱՄՆ-ն»։ Նա նաեւ ասել է, թե ինչու է փախուստի դիմել։
«Ավելի դժվար լինել չէր էլ կարող։ Ես ստիպված էի ինձ զոհաբերել, որպեսզի փրկեի Քաբուլը եւ պատմել ամբողջ աշխարհին այն մասին, որ տեղի ունեցածը բռնի պետական հեղաշրջում էր։ Զանգվածային հակամարտությունը կարող էր ավերել հինգ միլիոն բնակչություն ունեցող քաղաքը»,- ասել է Ղանին։
Hraparak.am