Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման և Հայ-ադրբեջանական սահմանազատման մեխանիզմների գործարկման շուրջ։

Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն ամփոփել են անցնող տարվա համատեղ աշխատանքի արդյունքները՝ Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեքստում։

Նշվում է նաև, որ Ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը հաջող առաջընթաց է արձանագրել բոլոր ուղղություններով։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն