Մոսկվան և Մինսկը ռազմական համագործակցություն կզարգացնեն՝ Արևմուտքի վարքագծի պատճառով. Լավրով
Ռուսաստանն ու Բելառուսը մտադիր են ռազմական համագործակցություն ծավալել՝ կապված Արևմուտքի՝ զիջումների գնալու պատրաստ չլինելու հետ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կցանկանայի ընդգծել, որ մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունների աշխատանքն ուղղված է ցանկացած հարցի կարգավորման քաղաքական-դիվանագիտական եղանակ գտնելուն: Այնուամենայնիվ, Արևմուտքի՝ փոխզիջումային լուծումներ չփնտրելու քաղաքականության հետ կապված՝ ծրագիրը դրույթներ է պարունակում, որոնք վերաբերում են ռազմաքաղաքական հայեցակարգերով փոխգործակցության համակարգմանը, ինչպես նաև ռազմական համագործակցության զարգացմանը»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ նման աշխատանքում կարևոր աջակցություն կլինի Միութենական պետության ռազմական դոկտրինան, որը ստորագրվել է նոյեմբերի 4-ին:
Tert.am