ՌԴ Հյուսիսային նավատորմը «Ցիրկոն» նորագույն գերձայնային թևավոր հրթիռների 12 արձակում է իրականացրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ կայքին:

«22350 նախագծի «Ծովակալ Գորշկով» գլխավոր հածանավի անձնակազմը հաջողությամբ անցկացրել է «Ցիրկոն» թևավոր հրթիռի համալիր փորձարկումները՝ ընդհանուր առմամբ, մոտ 10 արջակում իրականացնելով: Եվս երկու փորձնական արձակում է իրականացրել «Յասեն» ծրագրի «Սեվերոդվինսկ» գլխավոր ատոմային սուզանավի անձնակազմը»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Այս տարի, ընդհանուր առմամբ, Հյուսիսային նավատորմը նոր սպառազինման 70 փորձարկում է իրականացրել:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն