Պուտինը սպառնացել է Բայդենին հարաբերությունների լիակատար խզմամբ. ԱՄՆ առաջնորդն էլ հորդորել է մեղմացնել ռուս-ուկրաինական սահմանին տիրող լարվածությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Նոր տարվա նախաշեմին: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ նախագահների զրույցը «լուրջ» է ստացվել:
Ուշակովի խոսքով՝ Պուտինը նախազգուշացրել է ամերիկացի գործընկերոջը, որ նոր «աննախադեպ» հակառուսական պատժամիջոցների սահմանումը կարող է հանգեցնել երկրների միջև հարաբերությունների լիակատար խզման: Բայդենը խոստացել է Ուկրաինայում հարվածային հարձակողական սպառազինում չտեղակայել, ինչպես նաև հայտարարել է միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին:
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը մանրամասն ներկայացրել է անվտանգության երաշխիքների հարցով Մոսկվայի առաջարկների հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ Ռուսաստանին արդյունք է պետք:
Ինչպես փոխանցում է CNN-ը, Բայդենն, իր հերթին, հորդորել է ռուս գործընկերոջը քայլեր ձեռնարկել՝ մեղմացնելու ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված լարվածությունը՝ նախազգուշացնելով, որ կարող է հանգեցնել կոշտ տնտեսական հետևանքների:
Ըստ ամերիկյան հեռուստաալիքի՝ 50 րոպեանոց հեռախոսազրույցը որևէ խոշոր բեկումների չի հանգեցրել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն մի շարք փաստաթղթեր էր հրապարակել, որոնք առնչվում են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Դրանցից մեկով նախատեսվում էր, որ ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխիքներ տա, մասնավորապես առա այն, որ չի ընդլայնվի դեպի արևել ք, այսինքն՝ Ուկրաինայի ուղղությամբ:
Tert.am