ՀԱՊԿ նախագահությունն անցնում է Հայաստանին
Հայաստանը 2022թ. կնախագահի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Այս կարգավիճակը պաշտոնապես Հայաստանին է անցել Տաջիկստանից՝ 2021թ. սեպտեմբերին կազմակերպության վերջին նստաշրջանի ժամանակ։ Այս տարվա վերջին նախագահությունը կանցնի Բելառուսին։
Կազմակերպության մասնակից երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, նախագահում են այբբենական կարգով։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է երեք տարի ժամկետով՝ անկախ նախագահությունից, իսկ Մշտական խորհրդի ղեկավար ռոտացիայով դառնում է նախագահող երկրի ներկայացուցիչը։ Այժմ այդ պաշտոնում ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն է, իսկ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։
Հայաստանի առաջնահերթությունները ներառում են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացումը։
Shantnews.am