Համացանցում «եռացող» ծովի տեսանյութ է հրապարակվել
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում հետաքրքիր բնական երևույթ է պատկերված, որը գրանցվել է Սախալինի Կորսակով քաղաքում: Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, հունվարի մեկին բարձրացած խիտ մառախուղը պատել է կառամատույցն ու նավահանգստային քաղաքի կռունկները, ինչի արդյունքում «եռացող» ծովի տպավորություն է ստեղծվել:
ՌԴ բնակչին հաջողվել է անօդաչուից տեսագրել արտասովոր երևույթը: «Եռացող ծով, Կորսակով», - տեսանյութին կից գրել է թելեգրամյան ալիքի օգտատերերից մեկը:
Նման երևույթ կարող է առաջանալ ափամերձ շրջանում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ՝ հարաբերականորեն տաք ծովի ֆոնին: Եղանակային ծառայությունների տեղեկություններով հունվարի 1-ի առավոտյան Կորսակովում օդի ջերմաստիճանը գտնվում է 12 աստիճանի սահմանում:
Tert.am