Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները դադարեցնել են հացադուլը իրենց առաջնորդի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խնդրանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքական ուժի նախագահ Նիկա Մելիան:

Կուսակցության անդամների և ակտիվիստների ավելի քան 150 անդամ հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Սաակաշվիլիին: 

Սաակաշվիլիի փաստաբանը նախօրեին երեկոյան հացադուլ անողներին է փոխանցել նախկին նախագահի խոսքը՝ ասելով, որ վերջինս խնդրում է դադարեցնել հացադուլը:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Ձերբակալման օրվանից Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որն ավարտել է 50 օր անց: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմանն ապօրինաբար հատելու համար:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն