ԱՀԿ-ն համակարգչային խաղերից կախվածությունը հիվանդություն է ճանաչել
Առողջապահության միջազգային կոմիտեն համակարգչային խաղերից կախվածությունը պաշտոնապես ճանաչել է հիվանդություն։ Այս կախվածությունը, որպես հիվանդություն, ընդգրկվել է ԱՀԿ-ի միջազգային վիճակագրական դասակարգման տասնմեկերորդ թարմացման մեջ։: Այս մասին հայտնում է Ria․ru-ն՝ հղում անելով դեռ 2018-ին հրապարակված՝ հիվանդությունների դասակարգման 11-րդ վիճակագրական փաստաթղթին։
Փաստաթուղթը վերանայում է գոյություն ունեցող հիվանդությունների դասակարգումը, ինչպես նաեւ սահմանում է նոր բժշկական ստանդարտներ և հիվանդություններ: Այդ դասակարգման մեջ համակարգչային խաղերից կախվածությունը հոգեկան խանգարման նոր տեսակ է ճանաչվել:
Այդուհանդերձ, նշվում է, որ հիվանդությունն ախտորոշելու համար առնվազն մեկ տարի է հարկավոր, որի ընթացքում պետք է դիտարկել մարդու մոտ առկա ախտանշանները։ Նշվում է նաև, որ խաղերը բացասաբար են ազդում ընտանեկան, սոցիալական, կրթական, մասնագիտական և կյանքի այլ ոլորտներում։
Armeniatoday.news