ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր շրջանի շերիֆ Ջո Պելլին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ անտառային հրդեհները ոչնչացրել են 991 տուն: Միաժամանակ երեք մարդ անհետ կորած է համարվում։

Լուիսվիլ քաղաքում ավերվել են տների մեծ մասը: Հրդեհներից տուժել են նաև Սուպերիորում և հարակից բնակավայրերում, հայտնում է mk.ru-ն:

Չնայած այն հանգամանքին, որ անհայտ կորածները, ամենայն հավանականությամբ, զոհված կլինեն, հաղորդվում է, որ հրդեհներից տուժածներ դեռ չկան։ Հինգշաբթի Կոլորադոյում բնական հրդեհներ են բռնկվել՝ եղանակի հետ կապված էլեկտրահաղորդման գծի վթարից հետո:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն