Ավստրալիայի իշխանությունները երկրի կղզիներից մեկը կվերանվանեն ի պատիվ Էլիզաբեթ Երկրորդի
Ավստրալիայում իշխանությունները որոշել են վերանվանել կղզիներից մեկը և այն անվանակոչել Էլիզաբեթ Երկրորդի պատվին, ասվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Անգլիայի թագուհուն նման նվերը նախատեսված է նրա՝ գահին գտնվելու 70-ամյակի կապակցությամբ:Հաղորդվում է, որ հունիսից Կանբերայի լճում գտնվող Ասպեն կղզին կկրի Էլիզաբեթ Երկրորդի անունը։
Ինչպես պարզաբանել է վարչապետը, բրիտանացի թագուհին միշտ ջերմ զգացումներ է ունեցել ավստրալացիների նկատմամբ, ինչը բացատրում է երկրի իշխանությունների նման լայն ժեստը։
Tert.am