Ադրբեջանցի սահմանապահը սպանել է ծառայակիցներին
Կրակոցների հետևանքով 1 ավագ լեյտենանտ ու 2 կրտսեր սերժանտներ են մահացել։
Ադրբեջանցի սերժանտ Էլհան Ավազլին անհայտ պատճառով ծառայողական զենքից կրակ է բացել ծառայակիցների վրա: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Նրա կրակոցների հետևանքով մահացել են ավագ լեյտենանտ Յուսիֆ Իսմայիլովը և կրտսեր սերժանտներ Ամիլ Ջալիլզադեն ու Ռաֆայել Իբրահիմովը:
Ավազլին փախուստի է դիմել։ Միջոցներ են ձեռնարկել նրան գտնելու համար։
Աղդամում ադրբեջանցու էքսկավատորը պայթել է ականի վրա
Դեպքը տեղի է ունեցել այսօր երեկոյան «Գուբադլի» հատուկ սահմանապահ ստորաբաժանման ծառայության գոտում:
Ադրբեջանցիները հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր են տարածում և վախի մթնոլորտ ստեղծում
Armeniasputnik.am