ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են վճռական քայլեր ձեռնարկել Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում։

«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կպատասխանեն, եթե Ռուսաստանը հետագա քայլեր ձեռնարկի Ուկրաինա ներխուժելու համար», – ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

Նշվում է, որ պետությունների ղեկավարները աջակցություն են հայտնել իրավիճակի դիվանագիտական ​​լուծմանը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ Ռուսաստանի շփումների միջոցով։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն