Իրանում կոչ են արել՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին պատասխանատվության ենթարկել Սուլեյմանիի սպանության համար
ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին կոչ Է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին պատասխանատվության ենթարկել գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է ԱԽ-ի նախագահին ուղարկված Ռավանչիի նամակից:
Նամակն ուղարկվել Է Սուլեյմանիի սպանության երկրորդ տարելիցի կապակցությամբ: 2020 թվականի լույս հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի անցկացրած գործողության հետեւանքով սպանվել են իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին եւ իրանական շիա աշխարհազորի փոխղեկավար Աբու Մահդի ալ Մուհանդիսը: Վաշինգտոնում նրանց համարում Էին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մասնակից:
Ի պատասխան Իրանը հարվածներ Է հասցրել Իրաքում տեղաբաշխված ամերիկյան ռազմաբազաներին, այդ թվում՝ Այն-ալ Ասադի ուղղությամբ: Ինչպես գրում Է Ռավանչին, Սուլեյմանին նշանակալի դեր Է խաղացել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում, ուստի նրա սպանությունը «մեծ նվեր» Է դարձել ԻՊ-ի եւ մյուս այն ահաբեկչական խմբավորումների համար, որոնք այդպիսին են ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: «Հաշվի առնելով այդ ահաբեկչական գործողության ծանր հետեւանքները միջազգային խաղաղության ու անվտանգության համար՝ Անվտանգության խորհուրդը պետք Է կատարի իր կանոնադրային պարտավորությունները եւ Միջազգային Նահանգներին ու իսրայելական ռեժիմին պատասխանատվության ենթարկի այդ ահաբեկչական գործողության պլանավորման, օժանդակման ու կատարման համար»,-պնդում Է Ռավանչին:
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ Իրանի զինված ուժերը լի են վճռականությամբ՝ շարունակելու Սուլեյմանիի ուղին՝ ակտիվորեն օգնելով տարածաշրջանի երկրներին ու կառավարություններին՝ «արտասահմանից աջակցվող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու» նրանց խնդրանքներին համապատասխան՝ «մինչեւ դրանց լիովին արմատախիլ անելը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Tert.am