ԵՄ դրոշը, որը Փարիզի Հաղթական կամարի տակ էր կախվել ի պատիվ ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահի, հանվել է կիրակի օրը աջակողմյան քաղաքական գործիչների կոշտ քննադատությունից հետո:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, Կտավը կախվել է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի վեցամսյա նախագահության սկզբի պատվին։ Դրան կտրուկ են արձագանքել աջերի և ծայրահեղ աջերի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Մարին Լը Պենը,  Վալերի Պեկրեսը և  Էրիկ Զեմմուրը։

Նրանք ստեղծված իրավիճակը որակել են սրբապղծություն և վիրավորանք Հաղթական կամարի տակ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին և կոչ են արել նախագահ Էմանուել Մակրոնին այնտեղ վերադարձնել ազգային դրոշը։

Ենթադրվում էր, որ ԵՄ դրոշը մի քանի օր ծածանվեր կամարի տակ. այն նախատեսվում էր հանել Սուրբ Ծննդյան լուսավորության հետ մեկտեղ՝ հունվարի 9-ին:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն