Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 2-ին Միացյալ Նահանգների ղեկավար Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել Է մոտ օրերս Ուկրաինա - ՆԱՏՕ հանձնախմբի նիստի անցկացման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարձր եմ գնահատում մոտ օրերս Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնախմբի նիստ անցկացնելու՝ մեր առաջարկության պաշտպանությունը Միացյալ Նահանգների կողմից»,- մեջբերում Է Զելենսկու խոսքը նրա գրասենյակի մամուլի ծառայությունը:

Երկու ղեկավարների բանակցությունների հանգուցային թեման, Ուկրաինայի նախագահի գրասենյակի տեղեկատվությամբ, դարձել Է «իրադրությունն Ուկրաինայի արեւելքւմ եւ սահմաններին»:

«Վլադիմիր Զելենսկին ողջունել Է ԱՄՆ-ի ակտիվ դերը դրա կարգավորման հարցում՝ նշելով  2022 թվականի հունվարին պլանավորված միջազգային-իրավական միջոցառումների կարեւորությունը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն