Գերմանիան կշարունակի գազի կարիք ունենալ էներգետիկ անցման գործընթացում
Գերմանիան գազի պահանջ կունենա Էկոլոգիապես մաքուր Էներգետիկայի անցման գործընթացում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 3-ին այդ մասին հայտարարել Է Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:
«Մենք կաշարունակենք գազի կարիք ունենալ անցումային հիման վրա»,- ասել Է նա:
Գերմանիան հրաժարվում Է ածխային եւ ատոմային Էներգետիկայից, անցնում Է Էկոլոգիապես մաքուր աղբյուրների:
Այդ անցումը տնտեսության եւ արդյունաբերության համար սահուն իրականացնելու նպատակով Գերմանիային ավելի շատ գազ Է անհրաժեշտ:
ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցն ավելի վաղ կարծիք Է հայտնել, որ 25 տարի հետո գազի մատակարարումներն արդեն այդքան կարեւոր դեր չեն խաղա հանրապետության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert.am