Վրաստանում հաստատվել Է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով ախտահարման 147 դեպք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնը:

Վրաստանում «Օմիկրոնով» ախտահարման առաջին երկու դեպքերը լաբորատոր ճանապարհով հաստատվել են դեկտեմբերի 20-ին:

Երկու դեպքն Էլ բերվել են դրսից: Վարակվածներից մեկը ժամանել Է ԱՄՆ-ից, երկրորդը՝ Դուբայից: Այնուհետեւ վիրուսը հաստատվել Է գործնականում այն բոլոր անձանց մոտ, ում հետ նրանք շփվել են:

«Հունվարի 2-ի դրությամբ, լաբորատոր հետազոտմամբ հաստատվել Է «Օմիկրոնով» ախտահարման 147 դեպք»,-ասվում Է կենտրոնի կայքում: 

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 943 նոր դեպք, 37 մարդ մահացել Է: Կորոնավիրուսի В.1.1.529 նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել Է Բոտսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 տարատեսակին շնորհել Է «Օմիկրոն» անվանումը եւ այն բնութագրել որպես «մտահոգություն առաջացնող»:

Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ:

Համաճարակաբանները նախազգուշացնում են, որ «Օմիկրոնով» կարող են վարակվել կորոնավիրուսով արդեն հիվանդացած, ինչպես նաեւ պատվաստում ստացած անձինք, ուստի բնակչությանը կոչ են անում՝ պահպանել նախազգուշական բոլոր միջոցները, հաղորդել Է Sputnik-ը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն