Ֆրանսիան կշարունակի գործել ի նպաստ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման
Ֆրանսիան, որ վերջերս ստանձնել է Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և՛ Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:
«Ֆրանսիայի դեսպանը և դեսպանության ամբողջ անձնակազմը հայ ժողովրդին են հղում խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թվականի համար։ Ֆրանսիան, որ վերջերս է ստանձնել Եվրոպական Միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման»,- ասված է գրառման մեջ:
Lragir.am