Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի առաջնորդները հայտարարություն են տարածել միջուկային պատերազմի կանխման և միջուկային զենք ունեցող երկրների միջև պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիայի Հանրապետությունը իրենց առաջնային պատասխանատվությունն են համարում միջուկային զենք ունեցող պետությունների միջև պատերազմ թույլ չտալը և ռազմավարական ռիսկերի նվազեցումը:

Հայտարարում ենք, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է ծավալվի։ Ելնելով այն հանգամանքից, որ միջուկային զենքի կիրառումը կունենա ծանր հետևանքներ, հաստատում ենք նաև, որ միջուկային զենքը, քանի դեռ այն գոյություն ունի, պետք է ծառայի պաշտպանական նպատակներին, ագրեսիայի զսպմանն ու պատերազմի կանխմանը։ Մենք գտնում ենք, որ նման զենքերի հետագա տարածումը պետք է կանխվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն