ՔՊ-ն քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ, դեկտեմբերի 30-ի ավագանու նիստը, քաղաքապետի ընտրությունը կայացել է օրենքի սահմաններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։ Նրա խոսքով՝ այօր ոստիկանությունը իրավունք չուներ թույլ չտալ ավագանու ընտրված անդամներին մուտք գործել Վարդենիսի քաղաքապետարանի շենք։

 «Գործընթացներին միջամտում է անմիջապես կառավարությունը, ոստիկականական զորքերը, այս տեսարանը շատ տգեղ է դիտվում։ Նախապես հայտարարվել էր, կայքում տեղադրված էր, որ այսօր երդմնակալության արարողությունը լինելու է։ Եթե ամեն ինչ տեղի է ունեցել սահմանադրական օրենքների համաձայն, ապա մեր ոստիկանները պարտավոր էին ոչ թե փակել քաղաքապետարանի մուտքը, այլ միջոցներ ձեռնարկել, որպեսզի անխոչընդոտ տեղի ունենա երդմնակալությունը»,-ասաց նա։

Հակոբ Ավետյանի խոսքով՝ որևէ գիտակից մարդ չի կարող ընդունել, որ ոստիկանների գործողությունը նորմալ է, օրինական է։

 «Այս իրավիճակը համարում եմ սահմանադրության ոտնահարում մեր կառավարության կողմից»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Վարդենիսում ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 5-ին։ ՔՊ-ն ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմել, դեկտեմբերի 30 -ի ավագանու անդրանիկ նիստի ընթացքում համայնքապետ են ընտրել Ահարոն Խաչատրյանին։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն