ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կկայանան հունվարի 12-ին, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական դաշինքի պաշտոնական ներկայացուցչին:

«Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք Է կառուցվի փոխշահավետ հիման վրա, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մտահոգությունը՝ պայմանավորված Մոսկվայի գործողություններով, <…> եւ պետք Է անցկացվի՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների կարծիքը»,-ասել Է աղբյուրը: Դեկտեմբերի կեսերին Մոսկվան Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին առաջարկել Է Միացյալ Նահանգների հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համաձայնագրի նախագծեր, որոնցում, մասնավորապես, դրույթներ են ներառված Եվրոպայի անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին ու փոքր հեռահարության հրթիռների չտեղակայման եւ դաշինքի հետագա ընդլայնումից, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին, հրաժարվելու մասին:

Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը, արձագանքի բացակայության դեպքում հնարավոր Է առճակատման նոր ալիք: Բանակցություններն անցկացվելու են երեքական ուղղությամբ. հունվարի 10-ին Ժնեւում հանդիպում կկայանա ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչների մակարդակով, հունվարի 12-ին՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ՝ Բրյուսելում, իսկ հաջորդ օրը՝ ԵԱՀԿ-ի հարթակի բազմակողմ հանդիպում՝ Վիեննայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն