Թուրքիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Չորեքշաբթի Թուրքիայի միջերկրյածովյան ափի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Ալանիա քաղաքից 85 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 69 կմ խորության վրա։
Ավերածությունների, զոհերի և ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
Tert.am