ԱՄՆ-ը կարող Է անհրաժեշտության դեպքում իր զինծառայողներին վերաբազավորել Եվրոպայում
ԱՄՆ-ն առայժմ չի պլանավորում մեծացնել ռազմական ներկայությունը Եվրոպայում, բայց եթե ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրներից պահանջ լինի, ապա Վաշինգտոնն այն քննարկի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 3-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Եթե (Ուկրաինայի վրա Ռուսաստանի) ներխուժման հետ կապված իրավիճակ առաջանա, եթե ՆԱՏՕ-ի գծով մեր առանձին դաշնակիցներ լրացուցիչ ուժեր խնդրեն, ապա մենք կոնստրուկտիվ կերպով կքննարկենք այդ խնդրանքները»,-ասել Է Քիրբին, պատասխանելով Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի ներկայությունը մեծացնելու հնարավորության վերաբերյալ հարցին:
«Առայժմ ոչինչ տեղի չի ունեցել»,-հավելել Է նա: Քիրբին հիշեցրել Է Եվրոպայում արդեն գոյություն ունեցող ԱՄՆ-ի ուժերի «շատ մեծ եւ հուսալի ներկայության» մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը կարող Է իր զինվորականներին վերաբազավորել Եվրոպայում: «Մենք շատ ուժեր ունենք, եւ դրանցից մի քանիսը կարելի Է վերաբազավորել, եթե դրա պահանջները լինեն»,-ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Armenpress.am