ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ռուսաստանից մեկնել են Ղազախստան: ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից:

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են ռուսական օդադեսանտային ուժերը, որոնց հիմնական գործառույթն է լինելու պահպանել պետական և ռազմական օբյեկտները, նպաստել երկրում կայունության հաստատմանը:

Քարտուղարությունից լրագրողներին հայտնել են նաև, որ ՀԱՊԿ առաջապահ ուժերը արդեն անցել են իրենց պարտավորությունների կատարմանը:

Հիշեցնենք, որ Ղազախստան ուղարկված ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանման կազմում են ՌԴ-ն, Հայաստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը ներկայացնող ուժերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից՝ ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար։

Ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հայտարարել էր, թե ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն