Ղազախստան զորք ուղարկելու պահով սենց բան հիշեցի։ 

Ուրեմն, 1853 թիվն էր, Իտալիայի Սարդինյան թագավորությունը փորձում էր Իտալիան միավորել, սակայն այդ ժամանակ Ռուսաստանի դեմի Ղրիմի պատերազմը սկսելու համար կոալիցիա է սկսում ձեւավորվում։ 

Իտալացիք ժողով են անում ու կոմս Կաբուրը առաջարկում է միանալ կոալիցիային ու Ղրիմ զորք ուղարկելու համար նավեր տրամադրել։ Իտալացիները սկսում են վանկարկել, որ իրենց խնդիրն Իտալիայի միավորելն է, ինչ գործ ունեն Ղրիմի հետ, Ղրիմը ուր, Իտալիան ուր։ 

Կոմսն ասում է, որ իրենք գործից բան չեն հասկանում։ Ասում է, կռիվ է լինելու, կոալիցիան Ռուսաստանին հաղթելու է, հետո հաշտության կոնֆերանս է լինելու ու կոնֆերանսում հաղթող երկրները նախագահելու են ու ամեն մեկն իր պահանջն է դնելու ու երբ իրենց հարցնեն, թե իրենց պահանջը որն է, իրենք էլ կասեն, որ պահանջն Իտալիայի վերամիավորումն է։ 

Այդպես էլ եղել է հետո։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն