Նուր-Սուլթանի բնակիչները զանգվածաբար կանխիկացնում են իրենց դրամական պահուստները
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի բնակիչները զանվածաբար փորձում են կանխիկացնել իրենց դրամական միջոցները գործող միակ բանկում, քանի որ արդեն երկրորդ օրն է չի գործում ինտերնետը եւ խանութներում անկանխիկ վճարումներ ընդունելը հնարավոր չէ։
Նշենք, որ ավելի վաղ, հայտարարվել էր, որ Ղազախստանում բոլոր տեսակի ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունը՝ հակաահաբեկչական գործողությունների եւ ինտերնետի խափանման ֆոնին։
Hraparak.am